Կառլո Անչելոտտին կարող էր լքել իր պաշտոնը մինչև նոյեմբերյան միջազգային ընդմիջումը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող էր լքել իր պաշտոնը մինչև նոյեմբերյան միջազգային ընդմիջումը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը նոյեմբերի 9-ին եթե պարտվեր Լա Լիգայի խաղում «Օսասունային», ապա կհեռացվեր զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթեց 4։0 հաշվով։ Նշվում է, որ ակումբում այժմ ավելի հանգիստ մթնոլորտ է։