Ժյուլ Կունդե. «Վստահ եմ, որ առանց իմ սխալի մենք կհաղթեինք»

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն արձագանքել է «Սելտայի» հետ խաղում (2։2) իր ակումբի բաց թողած հաղթանակին։

«Ես պատասխանատվություն եմ կրում արդյունքի համար։ Վստահ եմ, որ առանց իմ սխալի մենք կհաղթեինք։ Ես հենց սկզբից լավ չէի խաղում, պակասում էի կենտրոնացումը և վճարեցի դրա համար։ Դա մեծ սխալ էր։ Առանց նրա մենք կհաղթեինք։ Երբ ինչ-որ բան սխալ ես անում, ընդամենը կարող ես քեզ պատժել՝ լինի դա կյանքում, թե ֆուտբոլում»,- Կունդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Կունդեի գնդակի կորուստը հանգեցրեց կատալոնացիների բաց թողած առաջին գոլին, երբ հանդիպման 84-րդ րոպեին նրանք առջևում էին 2։0 հաշվով: Արդյունքում «Սելտան» երկու րոպեում երկու գոլ խփեց ու հավասարեցրեց հաշիվը։

14 խաղից հետո «Բարսելոնան» 34 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան խաղից հետո «Սելտան» 18 միավորով 11-րդ տեղում է։