«Արսենալը» դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության երկրորդ թիմը այս ցուցանիշով

Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում «Արսենալը» մրցեց «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ և հաղթեց՝ 3։0 հաշվով։

«Զինագործների» համար այս հաղթանակը 2000-րդն էր Պրեմիեր Լիգայում։ Սա մրցաշարի պատմության երկրորդ լավագույն արդյունքն է։

Միայն «Լիվերպուլը» ավելի շատ խաղեր է հաղթել՝ 2068։ Հաջորդը գալիս են «Մանչեսթեր Յունայթեդը» (1910), «Էվերթոնը» (1901), «Ասթոն Վիլան» (1724), «Մանչեսթեր Սիթին» (1597), «Թոթենհեմը» (1509) և «Չելսին» (1480)։