LA LIGA. «Ատլետիկո Մադրիդը» կամային հաղթանակ տարավ «Ալավեսի» դեմ խաղում

Լա Լիգայի 14-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ արագ պարտության մատնեց «Ալավեսին»։

Խաղի հաշիվը 7-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց «Ալավեսի» ֆուտբոլիստ Խուան Գուրիդին։

76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Անտուան Գրիզմանը, իսկ 10 րոպե անց Ալեքսանդ Սորլոտը առաջ մղեց «Ատլետիկոյին»։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 29 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական։ «Ալավեսը» 13 միավորով 17-րդ տեղում է։