Շաբաթ երեկոյան Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Բուկայո Սական։ 52-րդ րոպեին Թոմաս Պարթին երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
«Զինագործների» երրորդ գոլը 85-րդ րոպեին խփեց «զինագործների» երիտասարդ հարձակվող Էթան Նվաներին։ Դա երիտասարդ ֆուտբոլիստի առաջին գոլն էր Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։
Նվաներին այս մրցաշրջանում երեք անգամ է գոլ խփել, բայց Լիգայի գավաթում՝ «Բոլթոնի» դեմ, ևս մեկը՝ «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղում:
Իթան Նվաներին ընդամենը 17 տարեկան է, 2007 թվականին ծնված այս ֆուտբոլիստը «Արսենալի» ակադեմիայի սան է։