Շաբաթ օրը «Լեսթերը» սեփական հարկի տակ պարտվեց «Չելսիին» 1։2 հաշվով։
Գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը խաղից հետո մեկնաբանել է թիմի պարտությունը։
«Մենք այս մրցավարի հետ միշտ անհաջող հանդիպումներ ենք ունենում։ Այսպես շարունակվեց նաև այսօր։ Կարելի է խոսել խաղի մասին. առաջին խաղակեսը բարդ ստացվեց «Չելսիի» տարածքային առավելության և գնդակին տիրելու առումով։
Գոլ բաց թողեցինք, բայց ընդմիջումից առաջ երկու լավ հնարավորություն ունեցանք։ Ընդհանուր առմամբ, պաշտպանությունում մենք լավն էինք: Ամենակարևորը չնշանակված առաջին 11 մետրանոցն է:
Պարզ է, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Երկրորդը խաղից դուրս պահ է, թեպետ այդպես չէր։ Դուք կարող եք խոսել մրցավարների հետ այդ մասին»,- ասել է Կուպերը TNT Sports-ին: