Նոյեմբերի 23-ին «Չելսին» Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասներկուերորդ տուրի խաղում արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Լեսթերին»։
Խաղից հետո լոնդոնյան թիմի պաշտպան Ուեսլի Ֆոֆանան մեկնաբանել է հանդիպման ելքը։
«Միջազգային ընդմիջումից հետո մի փոքր ավելի բարդ էր: Մեր որոշ խաղացողներ միայն երեկ են վերադարձել ակումբ։ Մենք լավ խաղացինք ու հաղթեցինք, ինչն ամենակարեւորն է։
Մենք կատարեցինք աշխատանքը և վաստակեցինք երեք միավոր։ Ցանկանում ենք ավարտել առաջնությունը՝ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։
Մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, որպեսզի մնանք բարձունքում: Հիանալի էր այստեղ վերադառնալը երկու անհավանական տարիներից հետո»,- Ֆոֆանայի խոսքերն է մեջբերում BBC-ն: