«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հիշել է, թե ինչպես է «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում առաջին տեղը գրավել Չեմպիոնշիփում։
«Ես տանն էի և դիտում էի ՔՊՌ-Լիդս հանդիպումը։ Երբ այն ավարտվեց, ամբողջ թիմը եկավ ինձ մոտ։ Ընտանիքներով ու երեխաներով սովորական տոնակատարությունն ունեցանք։
Կային Կաբալյերոն, Ուոքերը, Վիտիելոն։ Հետո շատ ուշ ժամանեցին ֆուտբոլիստները։ Առաջին մարդը, ում ես տեսա, Չաուդուրին էր:
Նրանք նույնիսկ դուռը չթակեցին, այլ մտան այգի, հետո հայտնվեցին իմ պատուհանի մոտ: Երբ ես ետ քաշեցի վարագույրը, տեսա Չաուդերիի դեմքը։ Սա թերևս ամենալավ նվերն էր, որ ստացել եմ նախորդ մրցաշրջանում:
Դա ցույց տվեց, թե որքան համախմբված է թիմը և ինչ կապ կա նրանց միջև։ Նրանք կարող էին խնջույքի գնալ ցանկացած տեղ, բայց նրանք եկան իմ տուն։ Ես միշտ երախտապարտ կլինեմ նրանց։
Երբ ես ֆուտբոլիստ էի, հաղթանակներ էի ունենում, բայց երբեք չեմ մտածել մարզչի տուն գնալու մասին»,- լրագրողներին ասել է Մարեսկան։