«Ֆեներբախչեն» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել նոր ձախ պաշտպանի:
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է այս պաշտոնում տեսնել Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռեգիլոնին։
Մոուրինյոն նախկինում աշխատել է Ռեգիլոնի հետ «Թոթենհեմում»: 27-ամյա իսպանացին դեռ հանդես է գալիս լոնդոնյան թիմում։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը, ինչը զգալիորեն հեշտացնում է հնարավոր տրանսֆերը։
Հնարավոր է, որ ակումբը բաց թողնի Ռեգիլոնին նույնիսկ առանց գումարի։