PREMIER LEAGUE. «Չելսին» հաղթեց «Լեսթերին»

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի «Լեսթեր» – «Չելսի» հանդիպումն ավարտվեց «Չելսիի» հաղթանակով 1:2 հաշվով։

Խաղի 15-րդ րոպեին «Չելսիի» կազմում Նիկոլաս Ջեկսոնը բացեց խաղի հաշիվը։

75-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը խաղի հաշիվը դարձրեց 0:2:

95-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ջորդան Այուն։

Այս հաղթանակից հետո «Չելսին» 22 միավորով 3-րդ հորիզոնականում է։

«Լեսթերը»`10 միավորով 16-րդը։