Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղային դիրքի մասին։
«Մբապպեն երբեք ինձանից խաղադաշտում դիրք չի խնդրել։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է լինել մեկնարկային կազմում։ Մբապպեն ու Վինիսիուսը ֆիքսված դիրք չունեն խաղադաշտում։ Ամեն ինչ կախված է խաղից»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Մադրիդի «Ռեալի» մրցակիցը Իսպանիայի առաջնությունում կլինի «Լեգանեսը»։ Կառլո Անչելոտտիի թիմի համար այս խաղը արտագնա կլինի։ Ներկայումս «Լոս Բլանկոները» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են։