Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Բրահիմ Դիասի վիճակի մասին։
«Բրահիմը լիովին ապաքինվել է վնասվածքից։ Նա հիանալի մարզավիճակում է։ Դիասը կարող է խաղալ որպես հարձակվող, ինչպես նաև օգնել կիսապաշտպանությունում։ Նա շատ, շատ կարևոր է մեզ համար,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Այս մրցաշրջանում 25-ամյա Դիասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։