«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ժոաու Կանսելուն խոսել է անգլիական ակումբի ներկայիս պաշտպան Յոշկո Գվարդիոլի մասին։
«Գվարդիոլը աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկն է։ Նա խաղում է աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշեցնենք, որ 22-ամյա խորվաթն այս մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ։