Իսպանիայի հավաքականի և «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբում։ Այս մասին հայտնում են Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը համարվում է «Լիվերպուլի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը։ Կիսապաշտպանի պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Սուբիմենդին «Ռեալ-Սոսյեդադի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։