«Բավարիան» մտադիր է ավարտին հասցնել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը։ Գերմանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը, ըստ հավաստի տվյալների, մյունխենյան գրանդի առաջնահերթ տրանսֆերային նպատակն է։
Հայտնի է նաև, որ «Բավարիան» պատրաստ է ավելի քան 100 միլիոն եվրո վճարել «դեղագործների» աստղի համար։ Այնուամենայնիվ, Վիրցի համար այլ հավակնորդներ կան։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, մյունխենյան թիմի հիմնական մրցակիցներն են Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։ «Բայերի» կազմում անցկացրած 169 խաղում ֆուտբոլիստը խփել է 48 գոլ և կատարել 52 գոլային փոխանցում։