«Բարսելոնան» կարող է հրաժարվել Ջոնաթան Դեյվիդից

Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը դժվար թե հայտնվի կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ճամբարում կասկածում են 24-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերային բարձր գնի պատճառով հրավիրելու անհրաժեշտությանը։

Ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Այս գումարը ներառում է նրա աշխատավարձը, ինչպես նաև գործակալի միջնորդավճարը և գնման բոնուսը։ «Բարսելոնան» այս գումարը չափազանց բարձր է համարում։

Այս մրցաշրջանում Ջոնաթանը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։