«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի համար կիսապաշտպան Ռոդրիի կարևորության մասին, ով մինչև այս մրցաշրջանի ավարտը բացակայելու է վնասվածքի պատճառով։
«Մենք կարոտում ենք Ռոդրիին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։ Պատկերացրեք մեր ժամանակաշրջանը «Բարսելոնայում», երբ Մեսսին լավագույն ֆուտբոլիստն էր, բայց մենք այդ մրցաշրջանը կխաղայինք առանց Մեսսիի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի խաղում կհանդիպի «Թոթենհեմի» հետ։ Խաղը կկայանա Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։