Մադրիդի «Ռեալը» համոզված է, որ Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը առաջիկա ամռանը կմիանա իրենց՝ որպես ազատ գործակալ, չնայած կանադացի ֆուտբոլիստի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ակտիվ հետաքրքրությանը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը նաև ակնկալում է, որ Դևիսի ժամանումից հետո թիմից կհեռանա կա՛մ Ֆերլանդ Մենդին, կա՛մ Ֆրան Գարսիան։
Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։