Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից։ Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը, որը, ըստ տարբեր գնահատականների, դժվար թե կողմերը երկարաձգեն։ Մադրիդյան ակումբը ամռանը կփորձի նրան փոխարինող գտնել, հայտնում է El Gol Digital-ը։
Ըստ աղբյուրի՝ ամենահավանական թեկնածուն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան է։ «Ինտերը» ցանկանում է Բարելլայի համար ստանալ 80 միլիոն եվրո, սակայն իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզված է, որ միլանցիներին կարելի է համոզել 60 միլիոն եվրոյով համաձայնել տրանսֆերին։
Այս մրցաշրջանում Բարելլան «Ինտերի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։