Պեպ Գվարդիոլան նշել է, թե որ դեպքում կարող է լքել «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է անգլիական թիմից վաղաժամ հեռանալու պայմանների մասին։

«Ես կցանկանայի ևս երկու մրցաշրջան անցկացնել այստեղ։ Բայց ես գիտեմ, որ եթե արդյունքները լավը չլինեն, ապա կհեռացվեմ։ Նույնը վերաբերում է ֆուտբոլիստներին։ Անկախ նրանից, թե որքան լեգենդար եք դուք, դուք պետք է մշտապես հանդես գաք ձեր մակարդակով։

Եթե ​​ոչ, սեփականատերը, նախագահը և երկրպագուները կասեն. «Ի՞նչ է կատարվում։ Մեզ փոփոխություն է պետք»։ Բոլորը ճնշման տակ են, առաջին հերթին ես»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Իսպանացի մասնագետը անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2016 թվականից։ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների Լիգան։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 23 միավոր և այժմ երկրորդ տեղում է։