«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է կատալոնական ակումբի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքերին, ով ավելի վաղ բարձր է գնահատել ակումբի ներկայիս թիմի խաղային որակը։
«Ինձ համար շատ պատիվ է, քանի որ այս խոսքերը պատկանում են «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստին։ Նաև լավ է, որ նա հետևում է թիմին։ Նա իսկապես գնահատում է երիտասարդ ֆուտբոլիստներին և հիշում է, թե ինչ է արել այս ակումբի համար։ Սա շատ բան է նշանակում թիմի համար»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի 13 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 33 միավոր և այս պահին զբաղեցնում է առաջին տեղը՝ վեց միավորով առաջ անցնելով իր մոտակա մրցակցից՝ Մադրիդի «Ռեալից»։