«Ինտերի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Դենզել Դյումֆրիսը կերկարաձգի պայմանագիրը միլանյան ակումբի հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսը։ Կողմերը պայմանավորվել են մի քանի ամիս առաջ, մնում է միայն պաշտոնական հայտարարությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հոլանդացին «Ինտերի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։