Արնե Սլոտ. «Սա լավ նորություն է Պրեմիեր Լիգայի համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է Պեպ Գվարդիոլայի և «Մանչեսթեր Սիթիի» միջև պայմանագրի երկարաձգման մասին։

«Սա լավ նորություն է «Մանչեսթեր Սիթիի» և Պրեմիեր Լիգայի համար։ Բոլորն ուզում են, որ այստեղ խաղան լավագույն ֆուտբոլիստները և մարզիչները։ Գվարդիոլան, անկասկած, լավագույն մարզիչներից մեկն է, գուցե լավագույնը։

Նա չորս անընդմեջ չեմպիոնություն է նվաճել Անգլիայում։ Բայց եթե նա որոշեր հեռանալ, ապա «Մանչեսթեր Սիթին» չէր լինի վերջին հորիզոնականում՝ հաշվի առնելով այն ֆուտբոլիստները, որոնք նրանք ունեն»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ կիրակի օրը «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի արտագնա հանդիպում կանցկացնի «Սաութհեմփթոնի» հետ։