Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որի կազմում նա վարձավճարով հանդես է եկել 2020-2023 թվականներին։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը Fichajes-ին հղումով, 25-ամյա ֆուտբոլիստին հավակնում են նաև «Լիվերպուլը» և «Յուվենտուսը», որոնք արդեն կապ են հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ մարոկկացուն առաջիկա ձմռանը ձեռք բերելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Բրահիմ Դիասը մասնակցել է «Լոս Բլանկոսի» 9 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։