Ալիսոնը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Գալաթասարայը» հույս ունի հաջորդ ամառ ձեռք բերել 32-ամյա Ալիսոնին, հայտնում է Sabah-ը։

Հիշեցնենք, որ բրազիլացին «Լիվերպուլում» է հանդես գալիս 2018 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ խաղի, որոնցում բաց է թողել երեք գնդակ և հինգ անգամ անառիկ պահել դարպասը։ Ալիսոնի գործող աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։