Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը նշել է մի ֆուտբոլիստի, ով հնարավորություն ունի մոտենալու արգենտինացի Լիոնել Մեսսիի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին։
«Ո՞վ կարող է մոտենալ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին: Կարծում եմ՝ Էրլինգ Հոլանդն է: Նա միակ ֆուտբոլիստն է, ով կարող է մոտենալ նրանց։ Եթե թվերին նայեք, նա այժմ ամենամոտն է Լեոյին ու Կրիշտիանոյին»,- Ռոդրիի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 24-ամյա սկանդինավցի հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Էրլինգի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: