«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կարող է վերադառնալ Իսպանիա։ Այս մասին հայտնում է Trivela-ն։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբը կարող է գործարքն ավարտին հասցնել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Կազեմիրոն կարող է օգնել նրանց լուծելու խնդիրները պաշտպանական գծում առաջատար պաշտպանների վնասվածքներից հետո:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը իսպանական գրանդում հանդես է եկել 2013-2022 թվականներին, որից հետո միացել է «կարմիր սատանաներին»։ Նրա պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։