«Ինտերի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Դենզել Դյումֆրիսը կերկարաձգի պայմանագիրը միլանյան ակումբի հետ։ Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսը։
Կողմերը պայմանավորվել են մի քանի ամիս առաջ, մնում է պաշտոնական հայտարարությունը։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հոլանդացին «Ինտերի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Դամֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։ «Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: