«Ինտերի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն վնասվածք է ստացել Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։

30-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է Ազգերի լիգայի՝ Ուելսի հետ հանդիպման ընդմիջմանը, մկանային խնդիրների պատճառով։ Լրագրող Մատեո Բարզագիի խոսքով՝ կիսապաշտպանը խուսափել է լուրջ վնասվածքից՝ նա ունի ազդրի թեթև սալջարդ։

Հնարավոր է, որ խաղացողը խաղադաշտ դուրս գա «Վերոնայի» դեմ Ա Սերիայի հաջորդ խաղում, որը կկայանա շաբաթ օրը։ Հաքան Չալհանօղլուն այս մրցաշրջանում 12 խաղում նա դարձել է 4 գոլի հեղինակ:

«Ներաձուրիները» 12 տուրից հետո զբաղեցնում են Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով ընդամենը մեկ միավորով: