Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով։
«Նա ծանր մարդ է ֆուտբոլիստների համար: Այնուամենայնիվ, Գվարդիոլան մարտավարական հանճար է։ Եթե բոլորը հետեւեն նրան, կհաղթեն։ Ավելի ուշ նկատեցի, թե ինչպես է նա փոխվել։
Պեպը հասկացավ, որ եթե նա դառնա ավելի մարդասեր և բաց, դա իրեն ավելի շատ կօգնի, քան մարտավարությունը»,- ասել է լեհ հարձակվողը Ռիո Ֆերդինանդի YouTube-ի ալիքում:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան ու Լևանդովսկին միասին աշխատել են Մյունխենի «Բավարիայում»։ Իսպանացին գերմանական գրանդը մարզել է 2013-ից 2016 թվականներին: