«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը կարծիք է հայտնել «Սիթիի» ներկայիս մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Նա աշխարհի լավագույն մարզիչն է»,- նորվեգացի ռմբարկուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը սոցիալական ցանցում: Հայտարարվել է, որ Գվարդիոլան երկարաձգել է համագործակցությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2026 թվականի կեսերը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Իսպանացի մասնագետը «Սիթիի» ղեկավարն է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» վեց անգամ նվաճեց Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան։