«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը կիսվել է Վինիսիուս Ժունիորի մասին իր կարծիքով:
Իսպանացին հաղթել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվողին «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։ Տեղեկանալով այս մասին՝ Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները որոշել են բոյկոտել արարողությունը։
«Ես կարծում եմ, որ Վինիսիուսը խելացի տղա է: Ժամանակի ընթացքում նա կհասկանա, որ որքան շատ ուշադրություն դարձնես խաղին, այնքան ավելի լավը կդառնաս»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։