«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդրի Էրնանդեսը մեկնաբանել է ակումբի և Պեպ Գվարդիոլայի միջև նոր պայմանագրի շուրջ պայմանավորվածությունը։
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչը պայմանագիր է ստորագրել, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Այս մասին պաշտոնապես հայտարարվել է հինգշաբթի։
«Սա հրաշալի նորություն է։ Ուրախ եմ, որ Պեպ Գվարդիոլան մնում է «Մանչեսթեր Սիթիում».։Հրաշալի լուր է բոլորիս համար։ Ես շատ ուրախ եմ, որ շարունակում եմ աշխատել նրա հետ»,- ասել է «Ոսկե գնդակի» դափնեկիրը El Larguero-ին տված հարցազրույցում: