Ռոդրի․ «Սա ինձ թույլ կտա հանգստանալ և ուժեղանալ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը խոսել է վնասվածքից իր ապաքինման մասին։

Սեպտեմբերի վերջին իսպանացին խաչաձեւ կապանների վնասվածքով շարքից դուրս է եկել: Ֆուտբոլիստի վերադարձը նախատեսված է հաջորդ ամառ։

«Ես փորձում եմ այս իրավիճակին նայել դրական կողմով։ Սա ինձ թույլ կտա հանգստանալ և ուժեղանալ։ Ես շատ ինտենսիվ խաղացի երկար տարիներ։

Ի վերջո, ես չգիտեի, թե ինչպես կդասավորվեր ինձ համար այս մրցաշրջանը նման սթրեսից հետո: Ես չգիտեի, թե արդյոք իմ մարմինը կարող էր դիմանալ դրան:

Փորձում եմ ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես որ կա, լավատես եմ և անում եմ հնարավոր ամեն ինչ ավելի լավ մարզավիճակով վերադառնալու համար։ Սա է իմ նպատակը։ Կվերադառնա՞մ իմ նախկին մակարդակին: Ճիշտն ասած, դա ինձ այնքան էլ չի անհանգստացնում:

Ուզում եմ ֆիզիկապես առողջ վերադառնալ, իսկ մնացածը ժամանակի հարց է»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։