«Մանչեսթեր Սիթիի» նախագահ Հալդոն ալ Մուբարաքը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքային նոր պայմանագրի մասին։
«Ես շատ գոհ եմ, որ Գվարդիոլան շարունակելու է աշխատել ակումբում։ Նոր աշխատանքային պայմանագրի ստորագրումը Պեպին թույլ կտա ավելի քան տասը տարի աշխատել «Մանչեսթեր Սիթիում» և նրան հնարավորություն կտա շարունակել մարզչական ռեկորդներ սահմանել», – հայտնում է «Սիթիի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ իսպանացի մարզիչը «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր Lիգայի ընթացիկ առաջնությունում «Սիթին» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: