Պեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» նվաճումների մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի հաջողության պատճառների մասին։

Իսպանացին երկարաձգել է պայմանագիրը «Սիթիի» հետ մինչև 2027 թվականը։ Ութ տարվա ընթացքում իրենց մարզչի գլխավորությամբ թիմին հաջողվեց նվաճել բազմաթիվ գավաթներ, այդ թվում՝ Պրեմիեր Լիգայի վեց տիտղոս:

«Ես երբեք չեմ զգացել, որ մեր հաջողության միակ պատճառը ես եմ: Ես սիրում եմ լինել հաջողակ նախագծի մաս և հաղթանակներ կիսել շատերի հետ: Կարծում եմ՝ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ լավ մարզիկներ ունենք։

Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ հաջողության պատճառը Շեյխ Մանսուրն է։ Նա վերցրեց ղեկավարությունը, աշխատանքի ընդունեց բոլոր մարդկանց։ Բոլոր մարզիկները, ովքեր խաղացել են այստեղ, և ողջ անձնակազմը, բոլորն էլ նպաստել են, որպեսզի այս ակումբը դառնա այն, ինչ մենք գիտենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։