«Մանչեսթեր Սիթին» վերջերս ցուցադրեց մի հատված անցյալ մրցաշրջանի մասին պատմող վավերագրական ֆիլմից:
Այս հատվածում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բղավում է հանդերձարանում գտնվող խաղացողների վրա: Իսպանացի մասնագետը մեկնաբանել է այդ դրվագը։
«Երբեմն խաղերից հետո ես այնքան էլ հպարտ չեմ լինում, երբ զայրույթով էմոցիաներ եմ փոխանցում իմ ֆուտբոլիստներին։ Ես մարդ եմ ու սխալներ եմ անում, բայց դա ինձ դուր չի գալիս։
Երբեմն ես էլ չեմ կարողանում ինձ զսպել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Մանչեսթեր Սիթին» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Գվարդիոլայի թիմը առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում հինգ միավորով։