Անգելոս Պոստեկօգլու․ «Նա լավ մարդ է, որը սխալ է թույլ տվել»

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը 7 խաղով որակազրկվել է Անգլիայում իր խոսքերի համար։

Խոսելով Հեն Մին Սոնի մասին՝ Բենտանկուրն ասել է, որ իր համար դժվար է տարբերել կորեացիներին։

Արդյունքում ուրուգվայցին պատժվել է ռասիզմի համար։ Spurs-ի ղեկավար Անգելոս Պոստեկօղլուն մեկնաբանել է այս հարցը։

«Ես լիովին պաշտպանում եմ ակումբի որոշումը՝ բողոքարկել նման խիստ որակազրկումը: Բենտանկուրը հասկանում է, որ սխալվել է, և, ինչպես ասացի, պատրաստ էր ընդունել պատիժը։

Որպես ակումբ մենք կաջակցենք նրան։ Նա լավ մարդ է և խաղընկեր, ով սխալ է թույլ տվել»,- ասել է Պոստեկօղլուն Sky Sports-ին տված հարցազրույցում: