Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Լամին Յամալը

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության «Սելտայի» հետ կայանալիք հանդիպմանը։

հայտնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» չի ցանկանում ռիսկի դիմել 17-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերելով։

Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա «Բրեստի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում, որը կկայանա նոյեմբերի 26-ին՝ «Սելտայի» հետ խաղից հետո։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

Նոյեմբերի 23-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում կհանդիպի Վիգոյի «Սելտա»-ի հետ։