Լիոնել Մեսսին ներկա կգտնվի «Բարսելոնայի» 125-ամյակի տոնակատարություններին:
Ինչպես հայտնում է Goal-ը, Կատալոնիայի նախագահ Ժոան Լապորտան արգենտինացուն հրավեր է ուղարկել ակումբի հիմնադրման 125-ամյակի պատվին անցկացվող երեկոյին, որը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Liceo Theatre-ում։
Ակնկալվում է, որ Մեսսին ներկա կլինի միջոցառմանը, չնայած ակումբի հետ նրա լարված հարաբերություններին 2021 թվականին հեռանալուց հետո:
Հաղորդվում է նաև, որ Չավին, Անդրես Ինյեստան, Պեպ Գվարդիոլան և ակումբի այլ լեգենդներ հրավիրվել են նշելու «Բարսելոնայի» տարեդարձը։