Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով։
19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Զինագործների» հետաքրքրության մասին լուրեր էին տարածվել վերջերս:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, անգլիական ակումբը կարծում է, որ թուրքը կարող է կրկնել Մարտին Էդեգորի հաջող ուղին, ով նույնպես կարիերայի սկզբում բավարար պրակտիկա չի ստացել «Ռեալում», իսկ հետո հիացրել է բոլորին է Լոնդոնում։
«Արսենալը» ցանկանում է Գյուլերին վարձակալել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 2021 թվականի հունվարին Էդեգորը կատարեց այս ճանապարհորդությունը և հետագայում գնվեց «զինագործների» կողմից 35 միլիոն եվրոյով:
Արդա Գյուլերի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 45 մլն եվրո։ Նրա պայմանագիրը Լա Լիգայի հսկաների հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: