Պեդրին Մարկ Կասադոյի համար մականուն է մտածել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոստովանել է, որ տպավորված է իր թիմակից Մարկ Կասադոյի խաղով։

21-ամյա հենակետային կիսապաշտպանը հրաշալի մրցաշրջան է անցկացնում «Բարսելոնայի» առաջին թիմում։

«Ես Կասադոյին պիտբուլ եմ անվանում։ Նա իսկական գազանի է վերածվում, երբ ճնշում է գործադրում և փորձում ետ նվաճել գնդակը:

Նա ինձ շատ զարմացրեց»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում Մարկ Կասադոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նոյեմբերի 23-ին կատալոնական գրանդը Լա Լիգայում արտագնա խաղում կխաղա «Սելտա Վիգոյի» հետ: