Ուսման Դիոմանդեն կարող է հանդես գալ Պրեմիեր Լիգայում

«Սպորտինգի» պաշտպան Ուսման Դիոմանդեն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ինչպես հայտնում է Metro-ն, կոտդիվուարցու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական երեք թոփ-ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Սպորտինգ»-ի նախկին մարզիչ, այժմ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, արդեն շփվել է Դիոմանդեի հետ և հայտնել նրան համատեղ աշխատանքը շարունակելու ցանկության մասին:

Նշվում է, որ 20-ամյա պաշտպանն ինքը հակված է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ հավատում է իր զարգացմանը՝ Ամորիմի գլխավորությամբ։

«Սպորտինգի» հետ Ուսմանի պայմանագրում նշված է փոխհատուցման չափը, որը կազմում է մոտ 80 միլիոն եվրո։