«Թոթենհեմի» պաշտպան Պեդրո Պորրոն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Մադրիդը չի պայքարի Պորրոյի համար բարձր գնի պատճառով:
«Թոթենհեմը» չի պատրաստվում բաժանվել իր հիմնական կազմի ֆուտբոլիստից 70 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Մադրիդյան ակումբը նախընտրում է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, քանի որ անգլիացին կարող է անվճար պայմանագիր կնքել:
25-ամյա Պորրոն «Թոթենհեմ» է տեղափոխվել «Սպորտինգից» 2023 թվականին՝ մոտ 40 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 13 հանդիպման, դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։