Էրլինգ Հոլանդ. «Հուսով եմ, նա կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ»

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

«Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նա ինձ համար շատ կարևոր էր առաջին երկուսուկես տարիներին։ Հուսով եմ, որ նա ավելի երկար կմնա։ Ինձ շատ է դուր գալիս Պեպը», – Հոլանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ։