Ֆլորիան Վիրցը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Բայերի» 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է 120 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Caught Offside-ը։

Ըստ աղբյուրի՝ գերմանացի կիսապաշտպանը ցանկանում է փոխարինել բելգիացի Կևին Դե Բրույնեին, ում պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է։

Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 130 միլիոն եվրո։