«Լիվերպուլը» հետաքրքրված չէ Ֆրանսիայի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտնում է Anfield-ը՝ հղում անելով բրիտանացի հայտնի լրագրող Ջեյմս Փիրսի խոսքերին:
««Ռեալում» շատ են խոսում Չուամենիի մասին, այնպես չէ՞: Խոսակցություններ կան, որ ցանկանում են վաճառել նրան։
«Լիվերպուլի» մասին տեղեկությունը ծագել է այն պատճառով, որ մի քանի տարի առաջ թիմը հետաքրքրված էր նրանով, սակայն ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել «Ռեալ»»,- ասել է լրագրողը: