Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ըստ fichajes-ի՝ ուրուգվայցի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում բաժանվել նրանից, իսկ պայմանագրով նախատեսված է փոխհատուցման խոշոր գումար։
26-ամյա Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆեդերիկոյի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։