Մարկո Մատերացին խոստովանել է, որ կցանկանար զրուցել Զինեդին Զիդանի հետ։
2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը գլխով հարվածեց Մատերացիի կրծքին՝ արձագանքելով հակառակորդի սադրանքին։
Զիդանը կարմիր քարտ ստացավ, Իտալիայի հավաքականը հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում:
«Այդ օրվանից ես չեմ խոսել Զինեդին Զիդանի հետ, երբեք չեմ խոսել նրա հետ նախկինում կամ դրանից հետո։
Մենք ոչ մի հարաբերություն չունենք։ Նա ֆուտբոլի լեգենդ է, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան որպես ֆուտբոլիստիև մարզչի, ով երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան։
Ես այլևս ներողություն չեմ ակնկալում, բայց ես կցանկանայի խոսել նրա հետ հիմա, երբ այսքան տարիներ են անցել: Խնդիր չկա»,- ասել է Մատերացին: