Fastex Պրեմիեր Լիգա. «Նոան» ջախջախեց «Արարատին»

Fastex Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Նոա» – «Արարատ» խաղն ավարտվեց «Նոայի» ջախջախիչ հաղթանակով, 4:0 հաշվով։

16-րդ րոպեին գլխի հարվածով հաշիվը բացեց «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը։

Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում Վիրջիլ Պինսոնը խաղի հաշիվը դարձրեց 2:0։

58-րդ րոպեին «Նոայի» ֆուտբոլիստ Էլդեր Ֆերեյրան խաղի հաշիվը դարձրեց 3:0։

73-րդ րոպեին Ուլադ Օմարը խաղի հաշիվը դարձրեց 4:0։